Անչափահաս երեխաների վրա հարձակվողներից մեկը Վովայի Արշակի եղբայրն է
Երեկ Էրեբունի վարչական շրջանում մի քանի երիտասարդներ հարձակվել են անչափահաս ցուցարարների վրա ու ձեռքով, ոտքով, նաև մահակով հարվածներ հասցնելով՝ ծեծել նրանց։ Ապա նստել են արտասահմանյան պետհամարանիշով մոխրագույն Toyota Corolla-ն ու փախել։ Hraparak.am-ը պարզել է տեսանյութում երևացող ու ցուցարարների վրա հարձակված մյուս անձանց ինքնությունը։ Նրանցից մեկը, որի ձեռքին մահակ կա, Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի հարազատ եղբայրն է, անունը՝ Սարգիս, Սաքուլիկ են ասում, մյուսը Արշակի սանիկն է, երրորդն էլ նրանց ընկերն է։ Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ Հերացի-Կորյուն հատվածում ուսանողների վրա հարձակված անձանց խմբում էլ նույն Արշակի փեսայի եղբայրն էր։
