Եվս մեկ անգամ փաստվում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի
Քիչ առաջ քայլերթի ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտարարություն չունի: «Ես երեկ հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում ՀՀ-ում իրավիճակին և իշխանություն չունի: Ի պատասխան իմ հայտարարության՝ նա որոշել էր, որ մենք այսօր երթ չպետք է իրականացնենք: Դուք տեսաք, որ մենք երթ իրականացրեցինք՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի տառին համապատասխան, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Ս. Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի, մնում է՝ սրա մասին նրան պատշաճ տեղեկացնեն»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
