Կարեն Ավագյան. Հայաստանի իշխանությունների հետ անգամ Թուրքան չի կարողացել նախապայմանների լեզվով խոսել
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել երեկվա ելույթում։ Իր ու մեր բոլորի շահերից է բխում զուսպ և հավասարակշռված բառապաշարի օգտագործումը։ Որպես դիակների մասնագետ (դատական բժիշկ) կարող եմ փաստել, որ նա իր տխրահռչակ կենսագրության ընթացքում բազմից սադրել է ժողովրդին։ Նման գործիչները իրավունք չունեն խոսել ժողովրդի անունից կամ նախապայմաններ ներկայացնել իշխանությանը։ Հայաստանի իշխանությունների հետ անգամ Թուրքան չի կարողացել նախապայմանների լեզվով խոսել։ Երկխոսության առաջարկից առիթավորվել պետք չէ, այլ հարկավոր է օգտագործել այն ժողովրդի միասնականությունը պահպանելու և ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը գտնելու համար։ Կարեն ԱՎԱԳՅԱՆ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
