Արտաշատի ճանապարհին քաղաքացիական հագուստով անձը հարվածել է լրագրող Արուս Հակոբյանին
Երևան-Արտաշատ մայրուղու վրա բռնություն է կիրառվել «Ազատություն» ռ/կ լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ:Նրան հարվածել է քաղաքացիական հագուստով անձը և փորձել խոչընդոտել նկարահանումը: Տեղում աշխատող համազգեստով ոստիկանը պարզապես ասել է` «լրագրողին մի խանգարեք» և թույլ են տվել, որ հարվածող անձիք պարզապես հեռանան դեպքի վայրից:
