Մահացել է Ֆերդինանտ Առաքելյանը
Այսօր հիվանդանոցում մահացավ ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակով:Նա 75 տարեկան էր: 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1970 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։ Ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։ Գործերին բնորոշ են ընդգծված գաղափարայնությունը, պաթոսը, մոնումենտալ ընդհանրացումները։ Գործերից պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների թանգարանում, ՌԴ մշակույթի նախարարության, Կրեմլի թանգարանային ֆոնդերում և այլուր։
