ՊՆ շրջակա փողոցների արգելափակումը խստագույնս կանխվելու է․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման եւ զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը եւ օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ: Այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որեւէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետեւաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նաեւ ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»:
