Մոսկվային քիչ լսեք. Սաակաշվիլին՝ Հայաստանի իշխանություններին
«Շատ եմ անհանգստանում Հայաստանում խաղաղության և այս շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար: Կոչ եմ անում Հայաստանի իշխանությունում իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց ձայնը: Եվ ընդհանրապես, Մոսկվային քիչ լսեք ու կրկնօրինակեք, ձեր քաղաքացիներին ավելի մոտ եղեք, դուք դրանից միայն կշահեք»,- ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել և Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական շարժմանն է անդրադարձել Վրաստանի նախկին նախագահ, հայտնի հեղափոխական Միխեիլ Սաակաշվիլին:
