Իշխանությունը կարող է անել իր քայլը.բողոքի ակցիաներ

Հայկական ժամանակը գրում է.Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերը հետին պլան են մղել համաշխարհային իրադարձությունները: Մերթընդմերթ հայկական լրահոս են ներթափանցում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի մասին լուրեր, որոնք, սակայն, պահանջարկ չեն վայելում: Հայկական բողոքի ալիքի պատճառով Հայաստանում չի լսվում նաև այլ երկրներում բարձրացվող բողոքի աղմուկը: Ապրիլի 14-ից Բուդապեշտի կենտրոնում հանրահավաքներ են ընթանում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ և վերահաշվարկի պահանջով: Ըստ ընտրությունների արդյունքների՝ իշխանական «Ֆիդես» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը ստացան քվեների 48%-ը և խորհրդարանի 199 տեղերից 133-ը: Դա իր հերթին թույլ է տալիս երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին 4-րդ անգամ ընդհանրապես և 3-րդ անգամ անընդմեջ դառնալ երկրի վարչապետ: Այն նույն Վիկտոր Օրբանին, որ 2012 թ., ինչպես հետագայում պարզվեց 7 միլիոն դոլարի դիմաց, Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան: Բուդապեշտում տեղի ունեցած ցույցերը հետաքրքիր են այն առումով, որ դրանց ներկա են լինում ամենատարբեր քաղաքական կողմնորոշման կուսակցություններ և կազմակերպություններ: Այնտեղ նկատվում են Եվրամիության տարբեր երկրների, հենց Եվրամիության, ԼԳԲՏ համայնքի դրոշներ, ինչպես նաև բացահայտ հակառուսական բովանդակությամբ պաստառներ: Բանն այն է, որ Օրբանը ԵՄ ներսում ստեղծել է մի պետություն, որը հիմնված է կայսերական նոստալգիայի և պաթոսի վրա: Իրականում Հունգարիայի քաղաքական համակարգը ենթադրում է, որ իշխող կուսակցությունը, ունենալով ժողովրդական վստահության մանդատը, պարտավոր չէ հետևել իշխանության թևերի բաժանման սկզբունքին, ապահովել փոքրամասնությունների, ընդդիմության և ԶԼՄ իրավունքները: Բացի այդ Հունգարիայում տարածված են հայ իրականությունում ևս առկա կոռուպցիան և «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը: Օրինակ, Օրբանի հարազատ Ֆելչուտ գյուղում, որն ունի ընդամենը 1700 հոգի բնակչություն կառուցվել է 3800 հոգանոց մարզադաշտ և երկաթուղի: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Օրբանի փեսայի ընկերությունը կասկածվում է ԵՄ տրամադրած գումարների մսխման մեջ: Իսկ ԶԼՄ-ները երկրում գրեթե ամբողջապես պատկանում են Օրբանի մտերիմներին և ստեղծում վարչապետի համար հարմար հասարակական կարծիք: Այս տեսանկյունից ցուցարարների բողոքը հասկանալի է: Սակայն, եթե անգամ ցուցարարներին հաջողվի արդյունքի հասնել և վերահաշվարկ իրականացնել՝ դրանից արդյունքները լուրջ փոփոխությունների չեն ենթարկվի. «Ֆիդեսի» և նրա կոալիցիոն գործընկեր Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության հաղթանակն անվիճելի է: Բանն այն է, որ հունգարացիները պետք է ընտրություն կատարեին ազգայնականության հետ սահմանակից կայսերական հայրենասիրության պաթոսի և ԼԳԲՏ ու միգրանտների ջատագով «լիբերալ ժողովրդավարական» ուժերի միջև: ԶԼՄ-ների աշխատանքի արդյունքում հաղթեց պաթոսը: Ընդ որում, կայսերական պաթոսի ձայներ խլել էր նաև երկրորդ տեղը գրաված «Ջոբիկ» երբեմնի ազգայնական կուսակցությունը, որին բաժին է հասել 26 մանդատ: Հունգարական բողոքի ալիքը, սակայն, այնքան էլ ժողովրդական չէ: Ամերիկյան կառավարությունը բացահայտ աջակցություն է հայտնում Սորոսի հովանավորած Կենտրոնական Եվրոպական Համալսարանին և լուրջ մեղադրանքներ հնչեցնում Օրբանի հասցեին: Նման իրավիճակում բարդ է խուսափել «ֆինանսավորված հեղաշրջման փորձ» պիտակավորումից: Միամտություն կլինի ենթադրել նաև, որ կայսերական նկրտումներ ցուցաբերող Օրբանը ընթառաջ կգնա հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջին և կզիջի իր դիրքերը, ինչպես տեղի է ունենում, օրինակ Սլովակիայում: Սլովակիայում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարին, երբ հայտնի դարձավ հետաքննող լրագրող Յան Կուչակի և նրա ընկերուհու սպանության մասին: Կուչակի վերջին հետաքննության արդյունքում պարզ էր դարձել, որ կառավարության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն ԵՄ տրամադրած գումարներով մեքենայություններ է կատարում, և որ այդ մեքենայություններին, ամենայն հավանականությամբ խառնված է իտալական մաֆիան: Սլովակիան, շատերի համար անակնկալ կերպով, հանդես եկավ որպես քաղաքացիական հասարակության երկար տարիների փորձ ունեցող երկիր: Սկզբում, խաղաղ ցույցերի և հանրային ճնշման արդյունքում հրաժարական տվեց Ռոբերտ Ֆիցոն: Փետրվարի վերջին հրաժարական ներկայացրեց մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, իսկ մարտին նույն կերպ վարվեց ներքին գործերի նախարարը: Ապրիլի 15-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ 30 հազար հոգանոց ցույց՝ Կուչակի սպանությունը բացահայտելու պահանջով: Ապրիլի 18-ին Սլովակիայի ոստիկանապետ Տիբոր Գաշպարը հեռացավ պաշտոնից, իսկ Կուչակի սպանությամբ զբաղվելու է միջազգային քննիչների խումբը:   Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել Ճշմարիտ խաղաղությունը չի գալիս «խաղաղություն» բառը զզվեցնելու աստիճան կրկնելուց․ Հայր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am