«Հանգած հրաբուխը հնարավոր չէ արթնացնել,եթե անգամ հազար բզբզացողներ լինեն». Ռուբեն Բաբայան (video)
Բեմադրիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելն անսպասելի երևույթ չէր. «Այս ամբողջ գործընթացում ինձ դուր չեկավ առաջադրման ձևը, դա մի դեժավյու էր»: Հիշելով այն արտահայտությունը, որ իշխանությունը գցած է լինելու փողոցում, բեմադրիչը նշեց հակառակը. « Կարծում եմ ոչ թե իշխանությունն է ընկած փողոցում, այլ լավ իմաստով երիտասարդությունն է ընկած փողոցում. իշխանությունն իր երիտասարդության մասին պատկերները սահմանափակել էր կուսակցականացված բուհերով»: Ռուբեն Բաբայանը վստահ է, որ այսօր փողոցում պայքարող երիտասարդների մեծ մասն իր ապագան տեսնում է Հայաստանում և նրանց հուսախաբ անել չի կարելի: Առավել մանրամասն տեսանյութում.
