Պատրաստ են բանակցել, սակայն...
Այսօր Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանությունների կողմից արվող երկխոսության կոչերին: «Արդեն երկու օր է՝ մեզ դիմում են երկխոսության առաջարկով՝ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը: Ասում են՝ «այդպես չի լինի՝ ամեն ինչ կամ՝ ոչինչ: Լսեք պատասխանը. մենք՝ այս շարժման նախաձեռնողներս, համակարգողներս և մեր հրամանատարները՝ պատրաստ ենք նրանց հետ բանակցելու մի թեմայով՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կապիտուլյացիայի»,- հայտարարեց նա:
