«Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթն ու իր ընկերները հարձակման են ենթարկվել ստահակների կողմից». Չուքասզյան
«Էրեբունիում` Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին»,- «Ֆեյսբուք»-ում նման գրառում է արել օգտատեր Անի Գևորգյանը: Այս միջադեպին անդրադարձել է նաև «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուքասզյանը, ով 2 տարի է, ինչ գտնվում է ընդհատակում: «Վարուժան Ավետիսյանի լույս որդին՝ Դավիթը և իր ընկերները, որոնք այսօր քաղաքացիական անհնազանդության գործողություններ էին իրականացնում Էրեբունի թաղամասում, ենթարկվել են քաղաքացիական հագուստներով մի խումբ ստահակների կողմից հարձակման»,- գրել է Չուքասյանը:
