Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք. դերասան Սարգիս Գրիգորյան
Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից: Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են`էրեխեք, ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկորին: Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան»:
