«Ժամանակն է համախմբվելու, որովհետև պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով». Արամ Ա-ն Սերժ Սարգսյանի հետ խոսել է Երևանում տեղի ունեցող ցույցերի մասին

Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն: Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին և իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարևորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն:  «Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, և մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին: Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաև բազում մարտահրավերներ և այդ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ և միասնականությամբ: Առջևում նաև ապրիլի 24-ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը: Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի և առաջնորդի՝ շիտակ ապրելու և շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից:  Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է: Մենք հաղորդ ենք եղել Ձեր մտածումներին այս առումով: Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո, խաղաղության մեջ: Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը»,-ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, նշելով, որ միանգամայն կիսում է Գարեգին Վեհափառի մտահոգությունները, ընդգծել է, որ այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում: «Վերջիվերջո, այս ցույցերի հետևանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տևելու: Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել: Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք: Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար: Սա է, որ պետք է լինի: Այս մթնոլորտում նման ձևով շարունակելը վնաս է՝ վնաս է հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին: Հետևաբար, ես ուրախ եմ, որ նաև Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի գան և սեղանի շուրջ նստեն ու խոսեն: Նախագահի և Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետև այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ: Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետև պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով: Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում: Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video) ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը. «Հրապարակ» Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Արտաշատի խճուղում բախվել են «Lada»-ն և «Nissan Bluebird»-ը. վերջինը բախվել է ծառին. կա վիրավոր Պարզվեց` Ռոբերտա Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Ալիևին պատասխանը տեսա՞ք․Արմեն Աշոտյան (video) Չինաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am