«Վովա Գասպարյա՛ն, քեզ եմ դիմում, էս ի՞նչ շնորհք ա. շնանոց եք սարքել երկիրը». քաղաքացի
«Վովա Գասպարյա՛ն, քեզ եմ դիմում, էս ի՞նչ շնորհք ա. շնանոց եք սարքել երկիրը»,- այսօր ցուցարարների միջից բղավեց մի կին: «Դու կնիկ չունե՞ս, աղջիկ չունե՞ս, թող մի հատ: Թողե՛ք, արդեն շորերս եք հանում, ես կբողոքեմ ձեր վրա: Դուք տղամարդ ե՞ք, համազգեստներդ հանեք, էստեղի կանայք ավելի տղամարդ են»,- բղավում էր նա, երբ ոստիկանները բռնել էին նրան ու փորձում էին բերման ենթարկել: Կնոջը բաց թողեցին, իսկ երիտասարդներին մեքենայով տեղափոխեցին բաժին: «Իմ հետ աշխատողին տարան, բայց բան չէր արել, գնացել էինք ընդմիջման համար բան առնելու խանութից... Վովա Գասպարյա՛ն, քեզ եմ դիմում, էս ի՞նչ շնորհք ա՞. շնանոց եք սարքել երկիրը»,- ասաց նա:
