Լարված իրավիճակ Սարյան-Մոսկովյան խաչմերուկում
Սարյան-Մոսկովյան խաչմերուկում ցուցարարները կանգնեցրին բեռնատար և վրան փակցրին Հայաստանի դրոշը: «Այսօր ոչ ոք չի աշխատում»,- ասացին ցուցարարները՝ վարորդին խնդրելով զանգի և գործատուին զգուշացնի, որ չի աշխատելու: Մի խումբ երիտասարդներ փակել են հարակից փողոցներից մեկը: Վարորդներից մեկն էլ ասաց, որ միանում է պայքարին, քանի որ ինքն էլ հայ ժողովրդի մի մաս է:
