ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաները փակել են կենտրոնական փողոցները. ուղիղ
Սարյան-Թումանյան խաչմերուկին, ինչպես նաև Կոմիտաս փողոցում նոր բեռնատարներ են ավելացել: ԿԱՄԱԶ մակնիշի մեքենաներն այս պահին հորիզոնական դիրքով փակել են նշված փողոցները: Փակ է նաև Վաղարշյան փողոցը, երթևեկությունը պահին խաթարված է:
