«10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ` Օսիպյան».ցուցարարներ
Ցուցարարները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեցին միանալ իրենց: «10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ ` Օսիպյան»,-բղավեց ցուցարարը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում, արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:
