«Թավշյա հեղափոխությունը շարժվում է ալիքաձև».Փաշինյան
« Թավշյա հեղափոխությունը հաղթելու է :Ես կոչ եմ անում քաղաքացիներին արձանագրել, որ Թավշյա հեղափոխության հաղթանակին պակասում է միայն իրենց անձնական մասնակցությունը և ես հույս ունեմ, որ այսօր այդ ալիքը, որը մենք տեսնում ենք, մենք ի ցույց կդնենք Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին»,-քիչ առաջ լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը «Դավիթ Սանասարյանի ձերբակալությունը ոչինչ չի փոխում, քանի որ Թավշյա հեղափոխությունը ծավալվում է ալիքաձև:Առաջնորդների հետ կապված խնդիրներով իշխանությունը չի կարողանալու որևէ խնդիր լուծել»,- նշեց նա:
