Փաշինյանը դեմ չէ վարչապետ դառնալուն
«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում։ Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետև մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է»,-պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ «Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք վարչապետի պաշտոնում», հարցին հայտարարել է ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարժման ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Դուք հայտարարել եք հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին. եթե իշխանափոխություն լինի, այդ կառո՞ւյցն է գալու իշխանության» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ դա ժողովուրդը կորոշի՝ Հանրապետության հրապարակում։ «Բավականին լուրջ վերլուծաբանների վերլուծություններով՝ հանգուցալուծումն օրերի հարց է:Ես զերծ կմնամ ժամկետներ նշելուց, բայց ես կարծում եմ, որ այդ ալիքը տարածվում է, և հաղթանակը շատ մոտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
