Ամուր մնացեք եւ միշտ միասին. Իվետա Մուկուչյանը #ԻմՔայլի մասին
Քայլ արա, Մերժիր Սերժին նախաձեռնության ցույցերին է անդրադարձել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը: Երգչուհին գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ գրելով, որ մտքով հայ ժողովրդի հետ է: «Շատ եմ ուզում, որ օրերից մի օր կառավարությունն ու ժողովուրդը միեւնույն շղթան վերցնեն եւ միասին հավաքվեն: Հավատարմությունն առաջնահերթություն է եկող սերնդի ապագայի ճանապարհին: Ամուր մնացեք եւ միշտ միասին»,- գրել է Իվետա Մուկուչյանն ու Քայլ արա, Մերժիր Սերժին նախաձեռնության ցույցերից լուսանկար հրապարակել:

