Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դևիդ Բոուին
Մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դևիդ Բոուին: Այս մասին իր Twitter-ում հայտնել է նրա որդին՝ կինոռեժիսոր Դանկան Ջոնսը: «Դևիդ Բոուին խաղաղ մահացել է այսօր առավոտյան իր ընտանիքի կողմից շրջապատված՝ քաղցկեղի դեմ 18-ամսյա պայքարից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դևիդ Բոուին արժանացել է «Գրեմմիի», Saturn Awards-ի ու այլ հեղինակավոր մրցանակների:
