Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան
Քայլ արա, Մերժիր Սերժին շարժման խաղաղ ակցիաները՝ ուղղված Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության դեմ շարունակվում են: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում Hay Tigran անունով օգտատերը հայտարարում է.«Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան: Ես հիմա իմ ընկերների հետ Երեւանի Հանրապետության հրապարակում եմ, թող ամեն մարդ կատարի իր քայլը»,- ասված է հայտարարության մեջ:
