Մի քանի ցուցարարի մեղադրանք է առաջադրվել. Մազմանյանը և Միրզոյանը կալանավորվել են

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք: Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող "Հայաստանի հանրային ռադիո" ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Մասնավորապես, զանգվածային անկարգությունների մասնակից Տիգրան Մազմանյանն այդ ընթացքում բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը: Իսկ Էրիկ Խաչատրյանը և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները վնասել են ընկերության գույքը՝ ոտքերի հարվածներով կոտրելով երրորդ հարկի միջանցքի դուռը, մտել եթերային ստուդիա, ապա ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում: Տևական ժամանակ գտնվելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենքում` Տ. Մազմանյանը, Է. Խաչատրյանն ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, ընկերությանը պատճառել գույքային վնաս`  միաժամանակ վտանգելով հասարակական անվտանգությունը: Քննությամբ պարզվել է նաև, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել նաև Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք: Զանգվածային անկարգություններին մասնակցել է նաև անօրինական հավաքների ակտիվ մասնակից Գոռ Միրզոյանը, ով նախապես ձեռք է բերել և մյուսներին բաժանելու համար իր մոտ է պահել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախատեսված մետաղյա ձողեր և փայտե մահակներ: Գ. Միրզոյանը և զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ հարձակվել են և փորձել ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում նրանք քաշքշելու, հրելու, մահակներով հարվածելու, մետաղական արգելապատնեշներ և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին Գ. Միրզոյանը ևս բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով նրանց ուղղությամբ նետելով տարբեր առարկաներ: Հաջորդ օրը զանգվածային անկարգությունները շարունակելու և դրանց ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով Գ. Միրզոյանը հավաքել ու պահել է 17 մետաղյա ձող ու 3 փայտե մահակներ: Սակայն նույն օրը ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում Գ. Միրզոյանի մոտ հայտնաբերել են նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները և վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու համար Տ. Մազմանյանին, Գ. Միրզոյանին և Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են: Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am