Թավշյա հեղափոխություն.ինչ է խոսել Օսիպյանը Փաշինյանի հետ
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, խնդրեց պարզաբանել, թե ինչ գործողություններ են նախատեսվում այսօր, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույնն է ամեն ինչ՝ թավշյա հեղափոխություն: Այժմ ոստիկաններն ուղեկցում են ցուցարարների մեծաքանակ խմբին, որոնք շարունակում են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան: Ոստիաններին առաջնորդում է Վալերի Օսիպյանը: Ցուցարարները Գյուլբենկյան փողոցից երթով շարժվում են, ճանապարհին ողջունում շենքերից իրենց նայող բնակիչներին, հորդորում միանալ:
