«Ոստիկանը մերն է».ուսանողները փակեցին Արշակունյաց պողոտան
Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողները փակել էին Արշակունյաց պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվեց վերականգնել փողոցի երթեւեկությունը: Երիտասարդները վանկարկում էին «Ոստիկանը մերն է»: Լարվածություն առաջացավ,երբ ոստիկանները հանկարծ սկսեցին բռնություն գործադրելով բերման ենթարկել ցուցարար երիտասարդներին: Հրշեջ մեքենաներ ժամանեցին:
