Գյուլբենկյան փողոցում լարված է.սկսել են բեռնատարներով փողոցները փակել
Գյուլբենկյան փողոցում ոստիկանները կարողացան բացել փողոցը. վահաններով ու սաղավարտներով ոստիկանները շղթա կազմեցին: Մինչ այդ ոստիկանները բերման էին ենթարկել մի ակտիվիստի եւ բարձրացնելով տեղաշարժել փողոցը փակած մեքենաները: Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին: Երն էվակուատորը փորձում էր տեղափոխել փողոցը փակած մեքենաներից մեկը, Փաշինյանն ու ցուցարարները նստեցին էվակուատորի առաջ, նրանց հետեւեցին ոստիկանական մեծաքանակ ուժերը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, որպես առաջին համայնքապետ, որն իր աշխատասենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը, որպես խրախուսանք ԱՄՆ-ի հայ համայնքը գյուղին նվիրել է նորագույն գյուղտեխնիկա:
