Ստորացուցիչ արձանագրումներ՝ շարքից

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը և խոսել որոշ նրբերանգների մասին: Հայաստանում արտաքին քաղաքականության համար պատասխանատու է լինելու վարչապետը, իսկ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Ռուսական պարբերականի հետ զրույցում հայտարարելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները, Սերժ Սարգսյանն այնուհետև պատմում է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների մասին, նկատել տալով, որ արդեն մի քանի օր է, ինչ երկրում գործում է կառավարման խորհրդարանական համակարգը: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական փոփոխություններ կատարել ու ավելի արագ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգով ենթադրվող գործառույթների վերաբերյալ, մասնավորապես, նշելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար այժմ պատասխանատու է վարչապետը, արտգործնախարարն էլ հաշվետու է վարչապետին: Լրագրողի հարցին՝ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ՝ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որն այս տարիների ընթացքում կուտակել եմ տարբեր պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»: Երբ, Կարեն Կարապետյանը հայտնվեց հայաստանյան քաղաքական կյանքում՝ նշանակվելով վարչապետ, շատերի համոզմամբ դա Ռուսաստանից նշանակում էր՝ «հեռահար» նպատակներով: Նա գալիս էր, որ հետո էլ շարունակի պաշտոնավարել՝ 2018-ի ապրիլից հետո, վստահ էին շատերը: Բերվում էր հիմնավորում, թե այլապես Կարեն Կարապետյանի չէր համաձայնվի վերադառնալ հայաստանյան ներքաղաքական կյանք՝ ընդամենը մի որոշ ժամանակ նշանակվելով Հայաստանի վարչապետ, նա պետք է շարունակի մնալ վարչապետի պաշտոնում: Իհարկե, որոշները վստահ էին, որ Սերժ Սարգսյանը կփակի Կարեն Կարապետյանի «ճանապարհը»: Այդ ճանապարհը փակված է: Սերժ Սարգսյանը ռուսական մամուլում արդեն արձանագրում է, թե ով է տերը, ընդ որում՝ ստորացնելով Կարեն Կարապետյանին՝ հիշեցնելով, որ հենց Կարեն Կարապետյանի միջոցով է ներկայացվել Սերժ Սարգսյան թեկնածուն՝ որպես Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածու: Իհարկե, Սերժ Սարգսյանը հանգստացրեց մտահոգներին՝ «ոչինչ հավերժ չէ»՝ մխիթարական խոսքով: Իսկ թե որքան կտևի «հավերժացումից» հրաժարվելը՝ պարզ չէ: Հետաքրքրականը նաև այն էր, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկրի զարգացման անհրաժեշտությամբ է արդարացնում իր թեկնածությունը, այլ նրանով, որ «մյուս պարտականություններին զուգահեռ՝ փորձի փոխանակման» հատկացմանն ու «արժանի երիտասարդ քաղաքական գործիչներ» կերտելու վրա է կենտրոնանալու: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am