Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց. Ազատություն
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին, տեղեկացնում է Ազատությունը։ Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Նրան սպառնում է ազատազրկում` երեքից ութ տարի ժամկետով։Մազմանյանի փաստաբան Արա Ղարագյոզյան ապօրինի է որակում դատարանի այսօրվա որոշումը։
