«Նիկոլը վաղը կհաղթի, թե մեկ ամիս անց, մեկ է՝ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է». Գուրգեն Եղիազարյան (video)
«Սերժ Սարգսյանին հաջողվեց այս ԱԺ-ն ձևավորել սկզբից մինչև վերջ, որտեղ առաջին նպատակն էր, որպեսզի խորհրդարանում լինի ընդդիմություն, որը չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները»,-այսօր Հայելի ակումբում ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Խոսելով ԱԺ-ի հատուկ նիստում հնչած ելույթներից՝ Եղիազարյանն առանձնացրեց մի քանի ելույթ. «Էն երիտասարդը՝ Մարուքյանը, Սերժ Սարգսյանի դիմաց խոսում էր Կարեն Կարապետյանի բերած նախարարներից,իսկ Շարմազանովն անցավ բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները և իր ելույթում երկու սխալ թույլ տվեց»: Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է.«Նիկոլը վաղը կհաղթի, թե մեկ ամիս անց, Սերժ Սարգսյանն արդեն պարտվել է: Նա պարտվեց այն օրը, երբ փշալարերի հետևից եկավ ու մտավ խորհրդարան»: Մանրամասները՝ տեսանյութում.
