«Ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի». Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Նիկոլ Փաշինյանը «Զենքդ դիր, մերժիր Սերժին» կոչով դիմել է ոստիկաններին եւ հայտարարել, որ վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր հրավիրված կառավարության նիստում հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու պայքարը։
«Բայց նա չմտածի, որ դրանով գոհացնելու է ժողովրդին: Մեր ժողովրդին գոհացնելու համար ոչ միայն տնից, այլև վարչապետի բազկաթոռից ու պաշտոնից պիտի հրաժարվի: Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում սկսվել է թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը լուծելու է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հարցը»:
