Թող Արմեն Սարգսյանը նախ Բրիտանիայից տեղեկանք բերի. Նիկոլ Փաշինյանը՝ երկխոսության կոչի մասին
Երկխոսության առաջարկը քննարկելու համար մի նախապայման կա։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը։ «Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա, Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից»,- ասել է Փաշինյանը։
