Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը: «Տիգրան Մազմանյանին մեղադրանք առաջադրին ՀՀ քր.օրի 225-րդ հոդվածի 2 մասով։ Հերթական ապօրինի և քաղաքական որոշումը»,- գրել է նա: Արա Ղարագյոզյանը նաև տեղեկացրել էր, որ հատուկ քննչական ծառայության քննիչը խախտում է Տիգրան Մազմանյանի իրավունքները. վերջինս հրաժարվում է առերեսվել, լսել ոստիկանին, իսկ քննիչը շարունակում է գործողությունը: Նույն գործի շրջանակներում ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանին դեռ մեղադրանք չեն առաջադրել: Նշենք, որ Տիգրան Մազմանյանը և 16-ամյա Էրիկ Խաչատրյանը կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ:
