«Սերժին դեմ ես, սիգնալ տուր».երթ՝Երևանի փողոցներով/video/
Կառավարության 3 մասնաշենքը լքելով ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով «Վերնիսաժի» մոտով շարժվեցին դեպի Խանջյան փողոց ու Կրկես: Փաշինյանը հայտարարեց, որ փոխում են իրենց մարտավարությունը. «Ոչ թե ճանապարհը փակում ենք, այլ ճանապարհի երկայնքով երկու ուղղությամբ կանգնում ենք ու ասում վարորդներին. «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», տեսնենք ինչ է կատարվելու»: Վարորդների մի մասը ազդանշաններով արձագանքում էր ցուցարարների վանկարկումներին: Ցուցարարներին մի շարքով ուղեկցում են ոստիկանները՝ ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անմիջական հսկողությամբ, նրանք քայլում են ցուցարարների հետ միասին:
