«Քայլ արա, զենքդ դիր վար».ցուցարարները՝ոստիկաններին (video)
Ոստիկանական կենդանի արգելապատնեշի հետեւից Նիկոլ Փաշինյանը խոսեց ոստիկանների հետ, նշեց, որ իր ծանոթներից մեկի տան վերանորոգման աշխատանքները հերթապահւթյունից հետո կատարում էր կարմիր բերետավոր մի ոստիկան, ուրեմն ի՞նչ կարիք կա ոչ կայուն աշխատավարձով ու առանց ապահովության կատարել ոստիկանի աշխատանքը, եթե հետո ցեմենտ-բետոնի գործով պետք է տուն պահի: Ոստիկանները շարունակում շղթա կազմած շրջափակած պահել կառավարության 3-րդ մասնաշենքը: Ցուցարարները եւս այստեղ են, նրանք դիմելով ոստիկաններին, վանկարկում են. «Քայլ արա, զենքդ դիր վար»:
