Եղեգնաձորը միացավ #ԻմՔայլին
Այսօր՝ ժամը 18:30-ին, Եղեգնաձոր քաղաքի կինոյի շենքի բակում նախատեսվում է խաղաղ հանրահավաք «Քա՛յլ արա, մերժի՛ր սերժին» քաղաքացիական ակցիայի շրջանակներում: «Բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց եւ իրենց երեխաների վաղվա օրվա մասին, կարող են միանալ հանրահավաքին եւ օգտվելով օրենքով իրենց տրված իրավունքից՝ արտահայտել իրենց անձնական կարծիքը՝ կապված այս պահին երկրում ծավալվող իրադարձությունների հետ»,- Եղեգնաձորի բնակիչ Գարիկ Դավթյանը:
