Գյումրիում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Քայլերթով Գյումրու Վարդանանց հրապարակ հասած ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել. այս մասին հայտնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը: Ցուցարարները ցանկացել են քայլերթով շարժվել այն փողոցներով, որով իրենք են նախընտրում : Երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը բերման են ենթարկվել: Միջադեպից հետո ցուցարարները «Միացե՛ք» կոչով շարժվել են դեպի Աբովյան փողոց:
