«Եթե առաջ ՍԱՍ-ը ՀՀ տնտեսական զարգացման խոչընդոտ էր, ապա հիմա երկրի անվտանգության սպառնալիք է». Արա Պապյան
Եթե առաջ ՍԱՍ-ը ՀՀ տնտեսական զարգացման խոչընդոտ էր, ապա հիմա երկրի անվտանգության սպառնալիք է: Այդ մարդը ադեկվատ չի ընկալում աշխարհը: Կարգին երկրներում երկրի ղեկավարը կես տարին մեկ ամբողջական, այդ թվում նաև հոգեբանական, անկախ բուժզննում է անցնում: Արամին (խմբ. Շանթ հեռուստաընկերությամբ Արամ Աբրահամյանին) տված հարցազրույցից հետո ես լուրջ սկսեցի անհանգստանալ նրա հոգեկան առողջության համար: Ո՞նց կարող է երկրի տասը տարվա ղեկավարը այդքան պարզունակ պատկերցնել երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները:
