Կիեւում բեմադրել են «Սու-24»-ի օդաչուի մահապատիժը
Կիեւի ռեստորաններից մեկում երեկույթի ժամանակ բեմադրել են Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի օդաչուի մահապատիժը եւ տեսանյութը տեղադրել YouTube-ում: Տղամարդն «օդաչուին» կապած ձեռքերով ծնկի է իջեցրել եւ դանակը խորհրդանշական անցկացրել պարանոցի վրայով, որից հետո հնչել է երաժշտություն, որն «Իսլամական պետության» գրոհայիններ օգտագործում են մահապատժի իրենց տեսանյութերում, հաղորդում է Korrespondent.net-ը: «Յուրաքանչյուր ռուսակ պետք է պատժվի: Այդպես կլինի յուրաքանչյուր ռուսակի հետ, որը կմտնի մեր հողը: Ես ձեզ առաջարկում եմ ուրախանալ եւ ավելի ուրախ լինել, քան այդ ռուսակը»,-ներկաների ծափերի ներքո հայտարարել է երեկոն վարողը:
