Քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծել են լրագրող Տիրայր Մուրադյանին (video)
Քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են լրագրող Տիրայր Մուրադյանի վրա, Կառավարության 3 շենքի մոտ հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Տիրայր Մուրադյանը շարունակել է նկարել նրանց, եւ տեսել է, որ նրանք փախել են դեպի ՀՀԿ-ի շենքի կողմը,նշեց նա: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Տիրայր Մուրադյանը բեյջ է կրել ,իսկ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։
