Դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին .Վ.Օսիպյան
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճ զրույց ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ: «Դուք անհամաչափ սահմանափակել եք մարդկանց տեղաշարժվելու իրավունքը, մենք էլ սահմանափակելու ենք ձեր երթը»,- ասաց Վ. Օսիպյանը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, շտապօգնության մեքենա մոտեցավ, քանի որ ոստիկանների հետ բախումների ժամանակ մի աղջկա քիթ էր վնասվել:
Վալերի Օսիպյանը հետաքրքրվեց լ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և աղջիկն ասաց, որ ոչ թե իրեն դիտավորյալ են հարվածել, այլ՝ անկանոն շարժումների հետևանքով՝ ինքը հարված է ստացել:
«Ասում է՝ դիտավորություն չի եղել, անկանոն է եղել, բայց դա չի արդարացնում ոստիկանության գործողությունները, դիմացինը աղջիկ է, պետք է հաշվի առնեին ու զգույշ շարժվեին: Պետք է պարզվի, թե ով է եղել այդ ոստիկանը»,- ասաց Վ. Օսիպյանը:
