Ոստիկանները հայտնաբերել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի եւս մեկ մասնակցի
Ոստիկանները հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի եւս մեկ մասնակցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է»,-գրել է նա:
