Հոգով ես իմ եղբայրների հետ եմ . System of a Down-ի կիթառահար Տարոն Մալաքյան
Հայտնի System of a Down ռոք խմբի կիթառահար Տարոն Մալաքյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Երեւանի Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ է: «Հոգով ես իմ եղբայրների ու քույրերի հետ եմ, որոնք ցույց են անում Հայաստանում»,-գրել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին արձագանքելն էր նաեւ նույն խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։
