«Ազգային վերածնունդ»-ը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը. Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը եւ հայտնում է իր համերաշխությունը: Այս մասին ասված է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հայտարարությունում: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Ամուր ու ուժեղ հասարակություն ունենալը մեծապես պայմանավորված է քաղաքական համակարգով ու սահմանադրական կարգով: Ինչքան ժողովրդավար, մրցակցային ու մասնակցային է քաղաքական համակարգը, այնքան բարձր է տվյալ հասարակության մեջ արդարության աստիճանը, ինչն էլ բերում է հասարակության մեջ կոնֆլիկտների նվազեցմանը, տնտեսական եւ հասարակական նախաձեռնողականության բարձրացմանը, որն էլ իր հերթին օգնում է բարեկեցության անընդհատ, շարունակական աճին: Այս ամենն ուղղակիորեն բարձրացնում է տվյալ հասարակության եւ նրան քաղաքական սահմանների մեջ առած պետության անվտանգության աստիճանը: Քանզի բարեկեցիկ, ուժեղ տնտեսությամբ, արդարության բարձր մակարդակով պետություններն առավել կայուն են արտաքին վտանգների եւ ագրեսիաների դեպքում: Ժողովրդավարական համակարգերի համար կարեւոր է իշխանությունից ժամանակին հեռանալու սկզբունքը, որը Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ամրագրված էր Սահմանադրությամբ: Այս սկզբունքի անտեսումը, ինչը տեղի ունեցավ Երեւանում եւ Ստեփանակերտում վերջին տարիների ընթացքում, քաղաքական համակարգի համար մահացու հարված է: Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում թիվ մեկ աթոռից չհեռանալու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրելը միայն թուլացրել է մեր հասարակությունները եւ խոցելի դարձրել մեր անվտանգությունը: Նման քայլերը բերում են հասարակության մեջ արդարության զգացման խրոնիկ պակասին, մարդիկ զրկվում են քաղաքական փոփոխությունների ակնկալիքից, ինչն էլ բերում է արտագաղթի, կապիտալի արտահոսքի, հարկերը չվճարելու ցանկության, մի խոսքով հուսալքության: Այս ամենն ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը: Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում քաղաքացիական անհնազանդություն, հազարավոր մարդիկ բողոքում են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ: «Ազգային վերածնունդ» կուսակցության եւ անձամբ իմ անունից ողջունում եւ մեր համերաշխությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին եւ փաստում, որ նրանց գործողություններն ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծմանը եւ այդպիսով բոլորիս անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացմանը»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video) Գողացել են երեքով Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության Նիկոլական «շունուշանգյա՛լ», դուք ուշադիր լսեք այս սարսափելի իրականությունը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Դուք կսարսափե՛ք, իմանաք՝ ինչպես են արտահայտվել Փաշինյանի ու Զելենսկու մասին ՌԴ կուլիսներում. Բոզոյան (video) Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am