«Սուջուխ ա′ռ, մերժի′ր Սերժին». ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են
«Իմ Քայլը» շարժման ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են: Այստեղ լարված իրավիճակ է, քանի որ ոստիկանները վանկարկում են, որ առևտրականները միանան իրենց, իսկ ոստիկանները շրջափակել են կենտրոնի մուտքն ու չեն թողնում Նիկոլ Փաշինյանին ու ցուցարարներին մուտք գործել:Ցուցարարները, հակառակ ոստիկանների հորդորներին, մնում են տարածքում: Այն պահին, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց` դուրս գալ տարածքից, ցուցարարները որոշեցին փոխել կարգախոսը. «Սուջուխ ա′ռ, մերժի′ր Սերժին»: Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը որոշեցին ներս մտնել:
