«Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ լարված վիճակ է
Քիչ առաջ լարված վիճակ ստեղծվեց «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ: Ցուցարարները քայլերթով հասել էին այստեղ, որտեղ կարմիր բերետավորները փորձեցին արգելել նրանց առաջանալ: Արդյունքում տեղի ունեցավ թեթև քաշքշուկ: «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է առևտուր անել: Հիշեցնենք՝ շարժումը վաղ առավոտից շրջափակել էր կառավարական շենքերը։ Նրանց նպատակն էր՝ չթույլատրել աշխատակիցներին մուտք գործել աշխատավայր, նաև խափանել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը:
