Ոստիկանական մեքենայի տակ ուսանող է մնացել
Ցուցարարները հասել են կառավարական երրորդ մասնաշենքին, այնտեղ ուժեղացված ոստիկանական հսկողություն է: Երրորդ մասնաշենքի մյուս մուտքի մոտից, առաջին շարքում նստած խաղաղ ցուցարարներին, այդ թվում ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին բռնի ուժով, քաքշելով հեռացրեցին տարածքից ու հերթով տեղափոխեցին ոստիկանական միկրոավտոբուսը: Մյուս ցուցարարները փակել են միկրոավտոբուսի ճանապարհն ու չեն թողնում վերջինիս անցնել: Ոստիկանները մեկ հեռացնում են դիմացի ցուցարարներին, մեկ փորձում տեղափոխել մեքենան: Ոստիկանական մեքենայի տակ ուսանող է մնացել, քշում են նրա վրայով:
