Այսօր գրավելու ենք ավելի շատ թվով կառավարական շենքեր.Փաշինյան
Aրդեն իսկ մեկնարկել են ցույցերի յոթերորդ օրվա անհնազանդության խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը հրապարակում բանակցում էր Վալերի Օսիպյանի հետ: Նա հայտարարեց, որ այսօր գրավելու են ավելի շատ թվով կառավարական շենքեր: Տեղեկացրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Թանկյանի հետ, ով լիովին աջակցում է այս ցույցին ու հանրահավաքներին: Այժմ բազմությունը շարժվում է փողոցներով՝ փակելու համար գերատեսչական շենքեր: Նշվեց նաեւ, որ երեկվա հայտարարություններից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանին հասած լուրերի, կառավարության այսօրվա անդրանիկ նիստը, որը վարելու էր Ս. Սարգսյանն ու որը տեղի էր ունենալու ժամը 12:00-ին, տեղափոխվել է ժամը 17:00:
