Կառավարական երրորդ մասնաշենքն ազատեցին.կան բերման ենթարկվածներ
Շարունակվում է լարված իրավիճակը կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ Դավիթ Սանասարյանի պահած թեւում: Ոստիկանական մեքենան արդեն շարժվեց,որի հեռանալուն պես, ոստիկանական մեծաքանակ ուժերը շրջափակեցին կառավարական երրորդ մասնաշենքի մուտքը, այն ազատեցին ցուցարարներից ու աշխատակիցները սկսեցին մտնել շենք, իսկ մտնելուց հետո վերեւի հարկերի պատուհաններից հետեւում էին ցույցին, ներքեւում «ամոթ» էին վանկարկում ցուցարարները: Բերման ենթարկվածների թվում է ՔՊ-ից Մարիամ Անանյանը, ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը:
