Այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան
Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում: Ըստ նրա՝ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը և այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը: Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա: Նա նշեց նաև, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, և մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, մարդիկ ել շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:
