Քոչարյանը մեղմում է իրավիճակը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Քոչարյանի գրասենյակը ներկայացրել է երկրորդ նախագահի մի քանի տողանոց ուղերձը ․«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ»։ Շնորհավորական այս աղքատիկ ուղերձը ուշագրավ է ոչ միայն 2008 թվականից հետո Քոչարյան-Սարգսյան ակնհայտ լարված հարաբերությունների համատեքստում, այլ նաեւ Հայաստանում ներկայում ծավալվող իրադարձությունների ու նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի արած հայտարարության կապակցությամբ: Այն, որ Քոչարյան-Սարգսյան հարաբերություններում անջրպետը խորացել է այնքան, որ Քոչարյանը կարող էր անգամ չպահպանել ձեւականությունը, հաստատում է նախկին ուղերձների բովանդակային էվոլուցիան։ Օրինակ 2008-ին, երբ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սարգսյանին ու մեծ հույսեր ուներ նշանակվել վարչապետի պաշտոնում՝ կրկնելով Ռուսաստանի մոդելը, Քոչարյանի տարածած ուղերձն ուներ այսպիսի բովանդակություն․«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ եւ արդար ընտրություններում Ձեր ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է: Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ վերջնական կարգավորումը Ձեր առջեւ ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են: Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ եւ հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ եւ ուժ` պետության բարձրագույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համար»: 2013-ին, երբ արդեն անջրպետը գցված էր, Քոչարյանի շնորհավորական ուղերձը բառացիորեն կրկնում էր այսօրվա բովանդակությունը։ Մինչդեռ 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանում քաղաքականությունը զիջել է փողին, եւ ինքը չի ցանկանում գործ ունենալ այդ ամենի հետ: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետությունն այդ ամենի արդյունք է, հետեւաբար Քոչարյանի շնորհավորանքը հետաքրքիր է: Չի բացառվում, որ նա շտապել է Սերժ Սարգսյանին հավաստիացնել, որ ինքը կապ չունի իր ակնարկած «հանգած հրաբխի» եւ բզբզոցի հետ։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանին ուղղված խոսքում Սերժ Սարգսյանը երեկ ուշագրավ հայտարարություն արեց, ասելով՝ լուսավոր, բարգավաճ, զարգացող Հայաստան ունենալու համար պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ դրանք չեն արթնանա, եթե ոմանք չբզբզեն։ Մամուլում լուրեր տարածվեցին, թե «հանգած հրաբուխները» ՀՀԿ-ից տարբեր առիթներով հեռացած նախկին իշխանավորներն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը։ Իհարկե , չի բացառվում, որ իշխանությունը լուրջ վախեր ունի նախկիններից եւ հենց ինքն է տարածում այդ տեղեկությունները, սակայն քիչ հավանական է, որ այսօր ծավալվող պայքարից նշված մարդիկ փորձեն օգտվել ու ստվերային աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին։ Ինչի վկայությունը Քոչարյանի շնորհավորանքն է, սպասենք-տեսնենք, թե ինչ միջոցներով կբացառեն իրենց կապը նաեւ մյուսները։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am